Տարածաշրջանային

Իրանն անպատասխանատու Է որակել եվրոպական երկրների մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

Իրանն անպատասխանատու Է որակել եվրոպական երկրների մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը «պատվիրված» եւ անպատասխանատու Է որակել Սաուդյան Արաբիայի վրա գրոհելու համար Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները, քանի որ դրանք արվել են հետաքննությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:

«Այդ քայլն ինքնին սադրիչ Է ու ապակառուցողական եւ արվել Է նախքան որեւԷ հետաքննություն անցկացնելը եւ առանց որեւԷ ապացույց ներկայացնելու ու հիմնված Է բացառապես ծիծաղելի փաստարկման վրա, «հնարավոր այլ բացատրություն չկա»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Այդ կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրանքի նկատմամբ նման մոտեցումը որակել Է «անպատասխանատու» եւ «պատվիրված», որը քաղաքական նպատակներ Է հետապնդում, եւ նախազգուշացրել Է, որ նմանօրինակ հայտարարությունները կարող են հանգեցնել Եմենում պատերազմի Էսկալացման, որն Էլ ավելի ընդգրկուն կդառնա: Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանունել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Բորիս Ջոնսոնը համոզված են, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ գրոհի հետեւում կանգնած Է Իրանը: Դրա մասին ասված Է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Բունդեսթագի կայքում:

Բացի դրանից, Մակրոնը, Մերկելը եւ Ջոնսոնը, որոնք բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Թեհրանին կոչ են արել՝ խուսափել սադրանքներից եւ շեշտը դնել վիճելի հարցերի շուրջը երկխոսության վրա: «Մեզ համար պարզ Է, որ Իրանն Է կրում պատասխանատվությունն այդ հարձակման համար: Այլ ճշմարտանման բացատրություն չկա: Մենք պաշտպանում ենք կատարվող հետաքննությունները, որպեսզի պարզենք հետագա մանրամասները»,- ասված Է հայտարարության մեջ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ թեեւ գրոհներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի դեմ, դրանք վերաբերում են բոլոր պետություններին եւ մեծացնում են խոշոր բախման ռիսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում