Հայաստանն այլևս փոքր երկիր չէ. այն ներկայացնում է ողջ 10 միլիոնանոց հայությանը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ ամբողջ 10 միլիոնանոց հայությանը և վերականգնելու է երկրի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային մեծությունը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում:

«Ես ուզում եմ, որ մենք միասին արձանագրենք՝ Հայաստանն այլևս փոքր երկիր չէ՝ ոչ թե այն պատճառով, որ այս ընթացքում Հայաստանի տարածքը որևէ փոփոխություն է կրել, այլ այն պատճառով, և ես հույս ունեմ, որ դուք հիմա ձեր արձագանքով դա կհաստատեք, որ Հայաստանը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ ամբողջ հայությանը, ամբողջ 10 միլիոնանոց հայությանը: Եվ սա է մեր ամենակարևոր ուղերձը, որովհետև Հայաստանը փոքր երկիր չէ, որովհետև հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ, այո՛, չէ: Հայ ժողովուրդը հաղթանակած, հերոս, տաղանդավոր, քաղաքակրթություն ստեղծած և ինչպես Սևակի բանաստեղծության մեջ է ասված՝ միտք տվող ժողովուրդ է: Եվ այո՛, մենք շատ, շատ դժվար պատմություն ենք ունեցել: Երբեմն մենք հասել ենք ընդհուպ կործանման եզրին, բայց մենք վերապրել ենք ցեղասպանությունը, մենք վերապրել ենք գաղթը, մենք վերապրել ենք պատերազմները, մենք վերապրել ենք սովը, մենք վերապրել ենք աշխարհաքաղաքական փլուզումներ, և մեր այս սերնդի ամենակարևոր առաքելությունը մեր ժողովրդի մեծությունը վերականգնելը, մեր ժողովրդի մեծությունն աշխարհին և, առաջին հերթին, ինքներս մեզ ի ցույց դնելն է: Սա է այսօր աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ամենամեծ առաքելությունը, և եկեք պայմանավորվենք, որ մենք անմնացորդ նվիրվելու ենք այդ առաքելությանը և ինքներս մեզ համար, մեր սերունդների համար, մեր նախնիների համար վերականգնելու ենք Հայաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային մեծությունը: Եվ սա մեր ամենակարևոր առաքելությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Français Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26