Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն. Փաշինյանը խոսել է հայրենադարձության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գաղափարին:

«Ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության գաղափարի մասին: Այսօր էլ արդեն բազմաթիվ հայեր վերադառնում են Հայաստան: Մենք այսօր վիճակագրություն հրապարակեցինք: Դա ժամանակ առ ժամանակ արվող վիճակագրություն է: 2015 թվականի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ ժողովուրդ, 32 անգամ: Բայց ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: Ապրել Հայաստանում նշանակում է նաև ապրել Հայաստանով և ես համարում եմ, որ ձեզնից շատերը միշտ էլ ապրել են Հայաստանում և այսօր էլ ապրում են Հայաստանում, որովհետև ես տեսնում եմ և գիտեմ, որ դուք ապրում եք Հայաստանով և դա է ամենակարևորը: Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ ապրել Հայաստանում չի նշանակում տարին 12 ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում կամ ընդհանրապես 21-րդ դարում որևէ երկրում ապրել չի նշանակում տարին 12 ամիս անընդհատ ֆիզիկապես գտնվել նույն տեղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ, առավել ևս հաջողակ մարդիկ տարվա մեծ մասն անցկացնում են ճամփորդությունների մեջ: Եվ ես ուզում եմ մի ուղերձ հղել մեր հայրենակիցներին. մեծ հայրենադարձություն նշանակում է նաև, օրինակ, տարվա ընթացքում անպայման մեկ ամիս, երկու ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում և ապրել Հայաստանում: Այսօր Հայաստանում և Երևանում անշարժ գույքի գներն էականորեն աճում են և Երևանում, Հայաստանում տուն ունենալը նշանակում է շատ լավ և հուսալի ներդրում անել և նրանց, ովքեր դեռևս տուն չունեն Հայաստանում՝ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հայերեն English Français Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26