Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց համահայկականության գաղափարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում ներկայացրեց համահայկականության գաղափարը:

«Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում ես խոսեցի համահայկականության գաղափարի մասին: Ես համոզված եմ՝ ձեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հետևել են այդ իրադարձությանը, և ես չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ասել եմ այնտեղ: Ուզում եմ ավելացնել դրան՝ ի՞նչ է նշանակում համահայկականության գաղափարը: Սա նշանակում է, որ աշխարհի բոլոր հայերը առանց կտրվելու իրենց առօրյայից, իրենց կյանքից, իրենց գործունեությունից , պետք է արձանագրեն և պետք է կամք ցուցաբերեն՝ գործել ի շահ Հայաստանի և գործել ի շահ Արցախի: Ես ուզում եմ ընդգծել, որ իմ այս խոսքն ուղղված է ամբողջ սփյուռքին՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա ամենևին չի նշանակում գործել ընդդեմ իրենց բնակության վայր հանդիսացող երկրի և հօգուտ Հայաստանի: Իմ ասածը պետք է արտահայտվի նրանում, որ այդ երկրներում ապրող մեր հայրենակիցները իրենց ջանքերը պետք է գործադրեն այդ երկրների և Հայաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, Հայաստանի նոր ընկալման հանրահռչակմանը և քարոզչությանը: Այո, ինչպես մենք միասին կերտել ենք Հայաստանի նոր իմիջը, այդպես էլ մենք պետք է շարունակենք Նոր Հայաստանի հանրահռչակումը կամ ինչպես ընդունված է ասել՝ promotion-ը: Եվ ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ կդառնա… ձեզնից շատ շատերն այսօր էլ, միշտ են այդպես եղել իրենց ողջ կյանքի և գործունեության ընթացքում, բայց ես հույս ունեմ, որ աշխարհի 10 մլն հայությունը կդառնա Հայաստանի թույլ տվեք այդպես էլ ասել promoter-ը, որովհետև Հայաստանը բոլորիս երկիրն է և Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ երիտասարդության շրջանում կաճի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: «Ինձ արդեն ասել են, որ այդ երևույթը տեղ ունի արդեն, որ հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ, և մենք, ցանկանալով երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս նոր իրավիճակի վրա, մի այսպիսի ասացվածք կամ կարգախոս ենք մտածել նրանց համար՝ ասելով, որ սիրելի հայրենակիցներ՝ հայ լինելը հետաքրքիր է, և մենք իրար հետ պետք է հայ լինելը ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետև հայ լինելն իսկապես հետաքրքիր է, որովհետև հայ ժողովուրդը ոչ միայն մեծ անցյալ ունի, ոչ միայն մեծ ներկա ունի, այլև շատ ավելի մեծ ապագա ունի և մենք այսօր իրար հետ կերտում ենք այդ ապագան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հայերեն English Français Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26