Իրանի եւ Ֆանսիայի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում
1 րոպեի ընթերցում
![Իրանի եւ Ֆանսիայի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/988995.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Զարիֆը եւ լը Դրիանը կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործացության, Իրանի հետ միջուկային գործարքի հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաեւ նշվում Է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ Է վարել Օմանի եւ Դանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները այցագրեր են տրամադրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին եւ այդ երկրի ԱԳ նախարարին՝ այցելելու ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջան, որն ընթանում Է Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: