Սպորտ

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանի մրցակիցը Վիետնամից Լե Քուանգ Լիեմն էր: Երկու դասական պարտիաների խաղաղ արդյունքից հետո գրոսմայստերները մրցեցին արագ և կայծակնային շախմատում, որտեղ երեք պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ մեկում հաղթանակ տոնեց Արոնյանը 2,5-3,5:

Հայ գրոսմայստերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում