Պաշտոնական

ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրելարտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներիպարգևատրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Գուրգենի Սարգսյանին՝ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

Երախտագիտության մեդալով՝

Արմենուհի Ռաֆիկի Գալստյանին՝ արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

Ռուբեն Արտեմի Շաքարյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում