Գյումրիում ավտոմաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին հատկացրեց նոր միջոցներ՝ այս անգամ 970 մլն դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատուն կառուցելու առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, երկրորդ փուլում հատկացվել է 966 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են աշխատանքները: «Ժամկետների մեջ տեղավորվում ենք, թեև ինչ-որ մի փուլում կարող ենք անցնել 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Հոկտեմբերի 11-ը որպես մեկնարկի ամսաթիվ, մնում է նույնը»,-ասաց Անանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի: «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց վարչապետը։

«Իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, արել ենք», – պատասխանեց ՊԵԿ նախագահը:

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար