Սպորտ

Արոնյանի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում Վիետնամի ներկայացուցիչն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում Վիետնամի ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանն ուժերը կչափի Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմի հետ:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում