Գյումրիում կանցկացվի «Դալան ֆեստ» եռօրյա ռոք-փառատոն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի «Դալան ֆեստ» եռօրյա ռոք-փառատոն: Փառատոնն անցկացվում է «Մանուկյան ընկերության» ու Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է «Բամբիռ» ռոք խմբի մասնակցությամբ: «Սա նաև գեղեցիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 28-ամյակի օրը, այցելելու են Գյումրի ու չեն շտապելու հեռանալ քաղաքից: Սա հետաքրքիր եռօրյա ժամանց է բոլորի համար»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

Ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ շենք-շինությունների աղեղնաձեւ կամարները՝ դալանները, դեռ 60-ականներից հայտնի են որպես շինության ճարտարապետական առանձնահատուկ լուծում, իսկ 70-ականներից արդեն ռոք երաժիշտների ու ռոք սիրողների հավաքատեղի: Այդ կամարների տակ հավաքվելու ու նվագելու ավանդույթը պատկանում է «Բամբիռ» խմբին ու նրա ղեկավար Ջագին (Գագիկ Բարսեղյան): «Մենք սրանով ուզում ենք ոչ միայն վերակենդանացնել դալանների տակ նվագելու ավանդույթը, այլ նաև փառատոնների միջոցով կենդանություն տալ դալաններին»,-նշում է Լիլիթ Թովմասյանը՝ վստահեցնելով Գյումրիում մշակութային կյանքը պետք է դուրս բերել համերգային դահլիճներից ու հասանելի դարձնել հասարակության լայն շրջաններին:

Երեք հիմնական համերգ է տեղի ունենալու՝ սեպտեմբերի 22-ին՝ «Խնձորի սոկ», սեպտեմբերի 23-ին «Տիեզերք բենդ» և սեպտեմբերի 24-ին «Ռոզեն Թալ» խմբերի մասնակցությամբ: Բոլոր համերգների սկիզբը՝ ժամը 17-00-ին: Մինչ այդ կբարեկարգվեն ու կլուսավորվեն այդ տարածքները:

Փառատոնի օրերին հետաքրքիր անակնկալ է խոստանում նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը