Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ սեպտեմբերի 17-ին իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շրջելով ծավալված կետերում՝ նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել է իրականացվող մարզումների ընթացքին, ոլորտի պատասխանատուներից ճշտել ստեղծված իրավիճակում կատարված քայլերն ու կոնկրետ անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատված բացթողումների, զորքերի անընդհատ ղեկավարման և առկա միջոցներն ու հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով, մասնակից հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններն ու տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը հերթական անգամ ցույց են տվել, որ պաշտպանության բանակը ունակ է կատարել իրեն առաջադրված խնդիրը և իրական մարտական գործողությունների վերսկսման դեպքում ապահովել երկրի անվտանգությունը:

Հայերեն

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում