Արցախ

ԱՀ պետնախարարը հանդիպել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՀ պետնախարարը հանդիպել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների մասին՝ տնտեսության շարժիչ ուժը համարվող բնագավառներում իրականացված հաջող լուծումներով ու առկա հիմնախնդիրներով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Վերջում Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի փակումն ազդարարող երեկույթին, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անունից պարգևներ է հանձնել ակտիվ մասնակիցներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում