Հասարակական

Միխայել Շումախերը գիտակցության է եկել

1 րոպեի ընթերցում

Միխայել Շումախերը գիտակցության է եկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Le Parisien» պարբերականին, մարզիկին գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։

50-ամյա Շումախերին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։

Հիվանդանոցում նրան ցողունային բջիջների ներարկում են արել և մարզիկի առողջությամբ զբաղվում է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ, բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում