«Վիսկիների մեծագույն հավաքածուն» կդրվի Sotheby՚s-ի աճուրդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ վիսկիների ամենաթանկ հավաքածուն կներկայացվի Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են աճուրդների տան մամուլի ծառայությունում:

«Քանի որ հավաքորդների շրջանում անշեղորեն աճում Է շոտլանդական վիսկիի ամենանրբաճաշակ եւ հազվագյուտ տեսակների պահանջարկը, այս աշնանը Sotheby՚s-ը կներկայացնի աճուրդների պատմության մեջ «Վիսկիների մեծագույն հավաքածուն», որը ոչ միայն կդառնա վիսկիների ամենաթանկ հավաքածուն աճուրդների պատմության մեջ, այլեւ Sotheby՚s-ի պատմության մեջ առաջին աճուրդը, որտեղ կներկայացվեն մեկ սեփականատիրոջ սպիրտային խմիչքները»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում:

Հավաքածուն ընդգրկում Է շոտլանդական վիսկու առավել ամբողջական նմուշակազմը մասնավոր «մառանից», եւ գնահատվում Է 4 մլն ֆունտ ստեռլինգ (4,8 մլն դոլար): Ընդամենն աճուրդի կհանեն 394 լոտ՝ 467 շիշ եւ 9 տակառ: Թոփ-լոտը կդառնա 1926 թվականի 60-ամյա Macallan-ը, որը գնահատվում Է 350-450 հազար ֆունտ: Sotheby՚s-ի առցանց աճուրդները կբացվեն սեպտեմբերի 27-ին եւ կավարտվեն օֆֆլայն-աճուրդով, որը հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Լոնդոնում եւ նվիրված կլինի կոլեկցիոն ավտոմեքենաների աճուրդին, որը 2007 թվականից ամեն տարի անցկացվում Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին