Արցախ

Բակո Սահակյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Աբխազիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Աբխազիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,

ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման եւ ամրապնդման գործում, այսուհետ եւս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու համար:

Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա,

Մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները եւ բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում