Անելու եմ առավելագույնը, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին հասնել իր նպատակներին. Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանն ընդգծել է, որ իր համար բարդ ժամանակներ են եղել՝ մինչև «Ռոմա» տեղափոխվելը:

«Ես ուրախ եմ այստեղ լինելու համար, ինձ համար մինչև այստեղ գալը բարդ ժամանակներ էին: Ես գիտեմ, թե ուր եմ եկել և ինչպիսի թիմում եմ խաղալու, գիտեմ, թե ինչ նպատակներ ունի այս ակումբը: Եվ, իհարկե, ես կանեմ առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին հասնել իր նպատակներին: Թիմակիցներիս հետ հանդիպել եմ, հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով խաղային դիրքի վերաբերյալ հարցին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ նախընտրում է ենթահարձակվողի դիրքը, սակայն կարող է խաղալ նաև եզրերից, ընդ որում՝ կապ չունի աջ եզրում, թե ձախ: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իր որակներն օգտագործել թիմին օգտակար լինելու համար:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հանդիպել է իր ներկա թիմակիցներին: «Իտալիայի հետ խաղից հետո առաջին անգամ հանդիպեցի Ալեսանդրո Ֆլորենցիի հետ, զրուցեցինք խաղի, «Ռոմայի» մասին: Այնուհետև մի քանի օր անց խաղի ու ակումբի գործերի մասին զրուցեցինք Ջեկոյի հետ, անգամ այսօր մարզմանը, քննարկեցինք խաղը, դրվագները:Բայց հավաքականն արդեն անցյալում է, հիմա պետք է կենտրոնանանք ակումբի խաղերի վրա»,- նշել է նա:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այն կարծիքին չէ, որ, «Ռոմա» տեղափոխվելով, հետքայլ է կատարել: Նա նշել է, որ «Ռոմա»-ն մեծ ակումբ է, ունի մեծ պատմություն: Մխիթարյանը հույս է հայտնել, որ կհարմարվի «Ռոմա»-ի խաղին:

Հայերեն العربية Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար