Life

Շվեյցարիայում մշակել են ոտքի բիոնիկական պրոթեզ, որը թույլ Է տալիս զգալ քայլերը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում մշակել են ոտքի բիոնիկական պրոթեզ, որը թույլ Է տալիս զգալ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը մշակել Է ոտքի բիոնիկական պրոթեզ, որի շնորհիվ պացիենտը քայլելիս զգում Է արհեստական ներբանի հպվելը գետնին եւ արհեստական ծնկի ծալումը: Այդ արդյունքին հասնելու համար մասնագետները պրոթեզի սենսորները միացրել են ազդրի նյարդային թելքերի հետ: Իր կայքում այդ մասին հայտնել Է Ցյուրիխի դաշնային տեխնիկական համալսարանը (ETH Zurich), որը գիտական եւ ինժեներական հետազոտությունները ղեկավարում Է Լոզանում բազավորված SensArs տեխնոլոգիական ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրության մեջ նշված Է, որ բիոնիկական պրոթեզի եւ նեյրոնների միջեւ «հետադարձ կապի» առկայությունն Էապես նվազեցնում Է այն բեռնվածությունը, որը մարդն զգում Է քայլելիս: Ինչպես հայտարարել Է ETH Zurich-ի պրոֆեսոր Ստանիսա Ռասպոպովիչը, նեյրոնային փոխպատվաստներով բիոնիկական պրոթեզը դրականորեն Է գնահատվել երեք ամիս շարունակված գիտափորձի երկու մասնակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրի ոտքն անդամատված Է ծնկից բարձր:

Գիտնականները մշակել են ալգորիթմ, որը գետնին արհեստական ներբանի հպումից ստացված տեղեկատվությունը վերափոխում Է Էլեկտրական ազդակի, որն ստացվում Է մարդու նյարդային համակարգում: Այդ ազդանշանը նյարդերը հաղորդում են ուղեղին: Այդ կերպ փորձարկվողը կարող Է զգալ պրոթեզը եւ այն հարմարեցնել իր պահանջներին՝ առավելագույն հարմարության նպատակով:

Բիոնիկական պրոթեզով քայլելը պահանջում Է ավելի քիչ ջանքեր: Բացի դրանից, ավելի քիչ Է ծանրաբեռնվում նյարդային համակարգը. մարդն իրեն ավելի վստահ Է զգում: Փորձարկվողներն ստիպված չԷին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քայլելու վրա, եւ նրանք կարողանում Էին ավելի շատ ուշադրություն նվիրել այլ խնդիրների լուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում