Life

Էդի Մերֆին «ոսկե երեխայի» հետ հանդիպել Է 33 տարի անց

1 րոպեի ընթերցում

Էդի Մերֆին «ոսկե երեխայի» հետ հանդիպել Է 33 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդի Մերֆին 33 տարի անց հանդիպել Է «ոսկե երեխայի» դերակատարի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter-ը:

Դերասանին լուսանկարել են Hollywood Reporter-ի միջոցառումների կազմակերպման տնօրեն Ժասմին Լ.Ռիտի հետ Տորոնտոյի կինոփառատոնում:

1986 թվականին «Ոսկե երեխա» կինոնկարում նա կատարարել Է փոքրիկ Բուդդայի դերը, որին փրկել Է Էդի Մերֆիի մարմնավորած հերոսը:

«Նա այնքան բարի Էր, որ ես նրան շատ լավ եմ մտապահել, թեեւ վեց տարեկան Էի»,-պատմել Է Ռիտը: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Մերֆին ներկայացնում Է «Ինձ կոչում են Դոլեմայթ» ֆիլմը, որում նա մարմնավորել Է դերասան, կատակերգու եւ երաժիշտ Ռուդի Ռեյ Մուրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում