Life

Բրիտանուհին ամուսնացել Է ծառի հետ եւ ցանկանում Է կրել նրա «ազգանունը»

1 րոպեի ընթերցում

Բրիտանուհին ամուսնացել Է ծառի հետ եւ ցանկանում Է կրել նրա «ազգանունը»

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մելինգ քաղաքի բնակչուհի Քեյթ Քանինգեմն ամուսնացել Է ծառի հետ եւ պլանավորում Է ազգանունը փոխարինել դրա անվամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Liverpool Echo News-ը:

«Նորապսակը» 34 տարեկան Է, նա ունի երկու երեխա եւ սիրած երիտասարդ: Ոչ միանգամից, բայց նրանք պաշտպանել են նրա որոշումը եւ նույնիսկ ներկա են գտնվել արարողությանը:

Քանինգեմն արդեն հայտնել Է, որ ցանկանում Է պաշտոնապես ազգանունը փոխել Էլդերի (անգլ. Elder – շամբուկ): Այդ անսպասելի ամուսնությամբ կինը ցանկացել Է ուշադրություն հրավիրել զբոսայգու միջով ճանպարհի կառուցման դեմ արշավի վրա: Նրա խոսքով՝ դա իսկական սպառնալիք Է մարդկանց առողջությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում