Հայաստանի պատմության թանգարանը 100 տարեկան է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի որոշումով` 1919 թ. սեպտեմբերի 9-ին ստեղծվեց Հայաստանի պատմության թանգարանը, որն արդեն մեկ դար շարունակ այցելուներին ներկայացնում է հայ ժողովրդի պատմության և մշակույթի արժեքները:

Թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովի հանդիսավոր նիստով, որին մասնակցեցին արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:

«Շատ դժվար է գերագնահատել Պատմության թանգարանի նշանակությունը անցած 100 տարիների ընթացքում: Պատմության թանգարանը հիշողություն կրող այն հաստատությունն է, որի դերը շատ մեծ է մեր պետության, նաև պետության կայացման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջիկայում Հայաստանի Պատմության թանգարանն այցելուներին կներկայանա նոր ցուցահանդեսներով:

Ռուսաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Անդրեյ Յանկովսկին նշեց, որ նման հաստատության համար 100 տարին պատկառելի թիվ է, սակայն Հայաստանի նման հին երկրի համար շատ երիտասարդ տարիք է:

«Եթե խոսքը մարդու կյանքի մասին է, ապա 100 տարին շատ է, սակայն Հայաստանի համար այս տարեթիվը բացարձակ զարմանալի չէ: Պետական կառույցի համար սա պատկառելի տարիք է, բայց Հայաստանի նման հին երկրի համար սա ակնթարթ է, նույնիսկ երիտասարդություն»,- նշեց Յանկովսկին:

Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանը տեսակապով շնորհավորեց նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Պիոտրովսկին ընդգծեց թանգարանների միջև բարեկամական և գործընկերային սերտ կապը և այն խորացնելուն միտված քայլերի կարևորությունը:

Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր նիստին մասնակցեցին Պետական Էրմիտաժի, Լուվրի, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի ներկայացուցիչները, պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից և հայաստանյան տարբեր հաստատություններից: Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած անձանց և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվեցին հոբելյանական հուշամեդալներ:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի