Երևանի թիմը միջազգային օլիմպիադայում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌուսաստանիԴաշնությանմայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի1-6-նանցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմնանհատական մրցույթում նվաճել է 4արծաթե և3բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:

Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը /ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան/, Ալեքսանդր Աբելյանը /ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան/ և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Եվա Հունանյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/։

Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վաչագան Դիլանյանը /մաթեմատիկա՝ 12-րդ դասարան/, Դավիթ Կիրակոսյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/ և Արեն Հակոբյանը /քիմիա՝ 11-րդ դասարան/:

Երևանի թիմը ղեկավարում էին Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Հրանտ Թոփչյանը և քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը։

Նշենք, որ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադան թիմային մրցույթ է չորս առարկաներից /մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա/, որին մասնակցում են 14-18 տարեկան աշխարհի մեծ քաղաքների աշակերտներ։ Յուրաքանչյուր քաղաք կարող է ներկայացնել 8 մասնակից՝ յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2018 թ.-ի մրցույթում, որին մասնակցում էր 33 քաղաքի 257 աշակերտ, նվաճել է 3 արծաթե և 5 բրոնզե մեդալների, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։

Հայերեն العربية Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին