Միջազգային

Ռաուլ Խաջիմբան հաղթում Է Աբխազիայի նախագահի ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Ռաուլ Խաջիմբան հաղթում Է Աբխազիայի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ձայների 47,38 տոկոսով հաղթում Է հանրապետության ղեկավարի ընտրություններում: Մինչդեռ նրա ընդդիմախոսը՝ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան, որն ստացել Է ձայների 46,19 տոկոսը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ մտադիր Է վիճարկել դրանք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել են հանրապետության ԿԸՀ-ում, ընտրություների երկրորդ փուլն անցել Է առանց խախտումների, մասնակցությունը, ըստ նախնական տվյալների, կազմել Է 65,98 տոկոս (ընտրությունները կայացած ճանաչելու համար այն պետք Է հասնի 25 տոկոսի): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ԿԸՀ-ի ղեկավար Թամազ Գոգիան, 3154 մարդ բոլորին դեմ Է քվեարկել:

Կվիցինիան նախ հայտարարել Է, որ առայժմ չի ճանաչում Խաջիմբայի հաղթանակը եւ ձայների այլընտրական հաշվարկ Է կատարում, իսկ ավելի ուշ հայտնել Է, որ վիճարկելու Է ընտրությունների արդյունքները, քանի որ, իր կարծիքով, «թեկնածուներից ոչ մեկը նախագահ դառնալու համար հարկավոր քանակությամբ ձայներ չի հավաքել»: Կվիցինիայի շտաբը հայտարարել Է, որ կոնսուլտացիաներ Է անցկացնում մասնագետների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում