Սպորտ

Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը թարմացրեց սեփական ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյան թարմացրել է սեփական ռեկորդը ընտրանու կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը և Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:

Մխիթարյանը խփեց իր 29-րդ գոլը ընտրանու կազմում և թարմացրեց սեփական ռեկորդը. այն համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Հայ կիսապաշտանը հավաքականի կազմում մասնակցել է 86 խաղի:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում