Life

60 տարի միասին ապրող ամուսինները բացահայտել են երջանիկ ամուսնության գաղտնիքը

2 րոպեի ընթերցում

60 տարի միասին ապրող ամուսինները բացահայտել են երջանիկ ամուսնության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Հյուսիսարեւելյան Լինքոլնշիրից ամուսնական զույգը տոնել Է հարսանիքի 60-րդ տարեդարձը եւ բացահայտել երջանիկ ամուսնության գաղտնիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror հրատարակությունը:

Բեռնի եւ Ջուն Սփոլները ծանոթացել են պարերեկույթի ժամանակ 1958 թվականի հոկտեմբերին: 20-ամյա բրիտանուհին սկավառակներ Էր ընտրում, երբ 21-ամյա Բեռնին մոտեցել Է նրան եւ առաջարկել օգնել: «Հենց որ ես նրան տեսա, գիտեի, որ նրան հետ եմ ամուսնանալու: Ինձ գրավեց նրա սիրալիր վերաբերմունքը իմ նկատմամբ եւ հումորի զգացումը, որոնք նա պահպանել Է մինչ օրս»,-հիշում Է Ջունը:

Այդ երեկույթին բրիտանացին Ջունին պարել Է սովորեցրել, եւ նրանք «վալսել են ամբողջ գիշեր»:

Ընդամենը չորս օր անց Բեռնին աղջկան առաջարկություն Է արել: Սակայն նրանք կարողացել են հարսանիքն անել միայն օգոստոսին, քանի որ Ջունի հայրը նրան թույլ չԷր տալիս ամուսնանալ մինչեւ 21 տարին լրանալը: Բեռնին խոստովանել Է, որ սիրահարվածության պատճառով զրկվել Է աշխատանքից եւ հրաժարվել բազմաթիվ պլաններից: Երբ նրանք ծանոթացել են, բրիտանացին նոր Էր վերադարձել բանակից եւ պլանավորում Էր մոտ ժամանակներս իր եղբայրների հետ տեղափոխվել Ավստրալիա կամ Նոր Զելանդիա:

Նա նաեւ մեկշաբաթյա արձակուրդ Է խնդրել այն ֆաբրիկայում, որտեղ նոր Էր աշխատանքի տեղավորվել, որպեսզի ժամանակն անցկացնի Ջունի հետ: Նրան հեռացրել են, բայց Բեռնին խոստովանել Է, որ դա իրեն չի անհանգստացրել. «մենք միասին Էինք, եւ միայն դա Էր կարեւորը»: Տարեց բրիտանացիներն այսօր Էլ են հաճախում պարի դասերի, բոուլինգի եւ ֆիթնեսի: Իրենց երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը Բեռնին համարում Է երկու սիրող մարդկանց բնավորությունների տարբերությունները ընդունելու եւ հարգելու կարողությունը: Իսկ Ջունն այն կարծիքին Է, որ որոշիչը սերն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում