Սպորտ

Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի. Գյուլբուդաղյանց

1 րոպեի ընթերցում

Երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի. Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Եվրո-2020-ի որակավորման փուլի Իտալիայի դեմ խաղում հաղթանակի ձգտում ունեին երկու թիմերն էլ:

«Հանդիպման առաջին 20 րոպեն լավ սկսեցինք, սակայն հետագայում կորցրեցինք վերահսկոությունը: Իտալիան ամբողջ թիմով ճնշում էր գործադրում, ինչի պատճառով գոլ բաց թողեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ խաղակեսի վերջնամասում ստացած կարմիր քարտից հետո թիմը երկրորդ խաղակեսում կորցնելու ոչինչ չունենալով նետվեց գրոհելու: «Չէի ասել, թե այս խաղը շատ զգացմունքային ստացվեց, բայց երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի»,-շեշտեց մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում