Հերքվել է Գևորգ Բաղդասարյանի` Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Երեւանի դատախազ Բաղդասարյանը նշանակվելուէգլխավոր դատախազի տեղակալ՝ փոխարինելով Արմեն Հարությունյանին:

Հայերեն English