ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ռոշֆորի կումունայի դատարանը մերժել Է թոշակառուների հայցը Մորիս աքաղաղի տիրուհու դեմ, որն առավոտյան չափազանց վաղ Է սկսում ծուղրուղու կանչել՝ դրանով իսկ թռչնին թույլ տալով ամբողջ օկրուգին ավետել նոր օրվա գալուստը: «Արդարադատությունն աքաղաղ Մորիսին թույլ Է տվել շարունակել կանչել,… մերժելով հարեւանների հայցը, որոնք նրան մեղադրում են առավոտյան վաղ զարթեցումների մեջ»,- սեպտեմբերի 5-ին հայտնել Է France Info պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծովափնյա Շարանտի դեպարտամենտում ապրող աքաղաղ Մորիսի շուրջն իրադարձությունները շարունակում են զարգանալ ոչ մեկ տարի: Մորիս անունով աքաղաղին եւ նրա տիրուհի Կորին Ֆեսոյին դատի են տվել կնոջ տարեց հարեւանները՝ Բիրոն ամուսնական զույգը, որին խանգարում են թռչնի վաղ կանչերը: Հայցվորների փաստաբանը պահանջում Է փոխհատուցում հազար եվրոյի չափով, որը կփոխանցվի ծովում զոհված նավաստիների օգնությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: