Անելու ենք առավելագույնը Իտալիայի դեմ խաղում պատվով հանդես գալու համար. Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Մխիթարյանը խոսեց իտալական ակումբ տեղափոխության մասին՝ շեշտելով որ վերջին օրն է իմացել տեղափոխության մասին: «Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին պահին: Ինձ ասել են խաղից հետո: Զանգ ստացել եմ գործակալիցս, ով ասեց, որ պետք մեկնեմ Հռոմ և բուժզննում անցնեմ: Կարծում եմ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում քիչ հանդիպումներ էի անցկացնում»,-ասաց Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը համեմատեց Իտալիայի հավաքականին, որը կար 2012 թվականին, և որը կա հիմա. «Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխել է խաղային փիլիսոփայությունը: Նախոդ հավաքականը նման չէ այս թիմին, այս թիմ սիրում է գնդակով խաղալ: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղ վերահսկելու համար, անելու ենք առավելագույնը պատվով հանդես գալու համար: «Արսենալ»-ում քիչ ժամանակ էի ստանում, բայց մարզվել եմ 100 տոկոսով»,-շեշտեց նա:

Մխիթարյանի կարծիքով՝ Իտալիան խմբի ամենաբարդ թիմն է: Հայաստանի ընտրանին փորձելու է պայքարել երկրորդ տեղի համար:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարը Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:

Հայերեն العربية

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը