Սպորտ

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Շախմատային կարևորագույն այս մրցաշարում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում»,- հայտնում է ֆեդերացիան:

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում