Տարածաշրջանային

Սկսվել են թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Արծիվ 2019» զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Սկսվել են թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Արծիվ 2019» զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ԹուրԱզ Արծիվ 2019» անունը կրող համատեղ ռազմական զորավարժությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրք-ադրբեջանական ամենամյա ռազմական համագործակցության շրջանակներում կազմակերպված զորավարժությունները թուրքական Ֆ-16 կործանիչները Ադրբեջան ուղարկելով են սկսվել:

Զորավարժություններին, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի 16-ը, երկու երկրներից մասնակցում է մոտ 30 ռազմական օդանավ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում