Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին կկառուցվի մարզադպրոց. շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներսում կլինի նաև 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար:

Հայերեն English Français Русский