Տարածաշրջանային

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները բացատրություն են պահանջում նախագահ Զուրաբիշվիլիից

3 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները բացատրություն են պահանջում նախագահ Զուրաբիշվիլիից

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի ակցիա Է անցկացնում Ատոնելի փողոցում նախագահական պալատի մոտ. «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ղեկավարներն ու կողմնակիցները պահանջում են, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացատրի Ռամազ Դեւաձեին ներում շնորհելու որոշումը, որը դատապարտված Էր ոստիկանի սպանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ատոնելիում բողոքի ակցիայի Է հավաքվել շուրջ հարյուր մարդ: Նրանք իրենց հետ բերել են պլակատներ՝ «Ամոթ», «Ով Է հանձնարարել ներում շնորհել», «Անպատասխանատու նախագահ» մակագրություններով: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ «Ազգային շարժման» ղեկավարներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին հայտարարել Է, որ Դեւաձեին ներում շնորհելու ակտը «հակապետական գործողություն Է»:

Ընդդիմությունը պահանջում Է, որ Զուրաբիշվիլիի վարչակազմը նշի Դեւաձեին ներում շնորհելու որոշման կոնկրետ պատճառները: Նախագահական պալատի մոտ ակցիայի մասնակիցները պլանավորում են Զուրաբիշվիլիին դիմավորել «խայտառակության միջանցքով»: Այսօր Վրաստանի նախագահը պետք Է վերադառնա Լեհաստանից, որտեղ նա մասնակցել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 կալանավորի ներում Էր շնորհել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Մարիամոբայի կապակցությամբ:

Նրանց թվում հայտնվել Է նաեւ Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել Էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Դա հարուցել Է ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքը. սոցցանցերում չի դադարում թեմայի քննարկումը: 22-ամյա ոստիկան Թարաշ Մուքբանյանի սպանությունը տեղի Է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում:

Հետաքննության տվյալներով՝ նրա եւ Դեւաձեի միջեւ, որը եղել Է ոչ սթափ վիճակում, տեղի Է ունեցել խոսքակռիվ, որի ընթացքում Դեւաձեն ոստիկանից խլել Է ծառայողական զենքը եւ կրակել նրա գլխին: Մուքբանյան տեղում մահացել Է: 2015 թվականի սեպտեմբերին Դեւաձեն դատապարտվել Է 12 տարվա բանտարկության: Նա ազատ Է արձակվել մի քանի օր առաջ: Նախագահին դատապարտել Է նաեւ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին: «Ինձ համար անընդունելի Է այս դեպքը՝ ներում շնորհել ոստիկանին սպանելու համար դատապարտվածին, որը չի կրել իր պատժաժամկետի նույնիսկ կեսը»,-ասել Է Օհանաշվիլին:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում