Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ապագա պատմաբաններին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։

Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ ապագա պատմաբանների հետ հանդիպումը կայանում է հենց Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։

«Ձեզ՝ պատմաբաններիդ, առաջիկա տարիների ընթացքում թե՛ գիտական, թե՛ հասարակական, ինչու ոչ նաև քաղաքական հսկայական աշխատանք է սպասվում այս ասպարեզում՝ ներիրավական, քաղաքական կռվաններն ավելի ամրացնելու և միջազգային հանրությանն ու աշխարհին այն բարձրաձայնելու առումով»,- ասել է նախարարը։

Նախարարը հորդորել է ապագա պատմաբաններին ուսումնառության ընթացքում յուրացնել հնարավորինս շատ գիտելիքներ ոչ միայն դասագրքերից, այլ նաև պատմության ֆակուլտետի դասախոսներից, որոնք, նախարարի խոսքերով , մեծ ավանդ են ունեցել իր մասնագիտացման և որպես պատմաբան կայացման գործում։

Ըստ նախարարի՝ պատմության ֆակուլտետն այն կարևոր կրթական դարբնոցներից է, որտեղ տարիներ շարունակ կրթվել, դաստիարակվել և կոփվել են բազմաթիվ պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ։ «Գիտեմ, որ հեռու չէ այն օրը, երբ այս շարքերում նստած պատանիներից շատերն իրենց ուսերին են վերցնելու մեր երկրի ճակատագիրը տնօրինելու, մեր երկրի առաջընթացն ապահովելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր դերակատարումը»,- իր խոսքն ամփոփել է նախարարը։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ