Թեհրանը ձգտում Է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը. Իրանի ԱԳՆ
1 րոպեի ընթերցում
![Թեհրանը ձգտում Է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը. Իրանի ԱԳՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/986580.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ձգտում Է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չնայած բոլոր բարդություններին, Իրանը ձգտում Է, որ դիվանագիտությանը եւ երկխոսությանը եւս մեկ շանս տրվի»,- գրել Է Մուսավին Twitter-ի իր Էջում: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «հարկավոր Է նկատի ունենալ, որ հնարավորությունները հօդս են ցնդում ծխի նման»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 1-ին հայտարարել Է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների հետագա կրճատման մասին, եթե մինչ այդ ժամկետը համաձայնագրի եվրոպացի մասնակիցները միջոցներ չձեռնարկեն դրա վերականգնման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: