Հասարակական

Մեզ համար ամեն այց Արցախ շատ մեծ կարևորություն ունի. Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

Մեզ համար ամեն այց Արցախ շատ մեծ կարևորություն ունի. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Շուշի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երևանյան պատվիրակության անդամները նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Մարությանը շրջել է նաև քանդակների պուրակում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված են 62 աշխատանքներ:

***

Պաշտոնական հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Շուշիի և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցությանն ու նախանշել առաջիկա անելիքները: Երկուստեք կարևորվել է նոր ծրագրերի իրականացումը` մշակույթի և սպորտի ոլորտներում: Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը նաև Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքի առաջնահերթ խնդիրներն ու իրականացվող ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում