Հասարակական

Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

1 րոպեի ընթերցում

Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝ համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում