Ձեռքի անսովոր երկար մատը հռչակել Է երիտասարդին
1 րոպեի ընթերցում
![Ձեռքի անսովոր երկար մատը հռչակել Է երիտասարդին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986411.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Վեսփորտ քաղաքի բնակիչը Համացանցում հռչակվել Է ձեռքի երկար բթամատի շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Metro-ն:
20-ամյա Ջեյքոբ Փինան TikTok հարթակում հրապարակել Է տեսանյութ, որտեղ ցուցադրել Է իր աջ ձեռքի 13-սանտիմետրանոց բթամատը, որն անհամաչափ մեծ Է դաստակի համեմետությամբ: Տեսագրությունն արագորեն դարձել Է վիրուսային եւ հավաքել ավելի քան երկու միլիոն դիտում: Նրա Էջին բաժանորդագրվել են Համացանցի տասնյակ հազարավոր օգտատերեր: