Հասարակական

Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ օգոստոսի 29-ինկազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, միջոցառումն անցկացվում է ս. թ. սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում