Life

Շունը տերերին փրկել Է հրդեհից եւ ողջ-ողջ այրվել

1 րոպեի ընթերցում

Շունը տերերին փրկել Է հրդեհից եւ ողջ-ողջ այրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ Լուիսիի օկրուգում շունը տերերին փրկել Է հրդեհից եւ զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TCPalm-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 28-ին: 68-ամյա Ֆրեդ Դոնհիան պատմել Է, որ Դենիս անունով իր շունը գիշերվա կեսին սկսել Է հաչել, մինչ ամբողջ ընտանիքը քնած Է եղել: Տղամարդն արթնացել Է եւ տեսել, որ խոհանոցն այրվում Է: Նա արթնացրել Է կնոջը եւ երեխային, նրանց հետ դուրս վազել տնից եւ կանչել փրկարարներին: Տեղ ժամանած փրկարարներին հաջողվել Է մեկ ժամում մարել կրակը: Նրանք փրկել են Դոնհիայի տնային ճագարին, բայց ոչ նրա շանը: «Դա ողբերգություն Էր: Դենիսն այնքան լավն Էր: Եթե նա չլիներ, մենք երբեք չԷինք իմանա հրդեհի մասին, Շունը փրկեց մեր կյանքը՝ դրա համար վճարելով սեփական կյանքը»,- ասել Է ամերիկացին:

Դոնհիայի որդուն տարել են հիվանդանոց, ընտանիքի մնացած անդամները չեն տուժել: Այժմ նրանք ապրում են ազգականների մոտ: Հրդեհի պատճառը հետաքննվում Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում