Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր, որոնցից երկուսի մեկնարկն արդեն տրվել է օգոստոսի վերջերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է երկու փողոց, երկրորդ ծրագրով արդիականացվում են քաղաքի գործող չորս մանկապարտեզների դռներն ու պատուհանները, իսկ երրորդ ծրագրով լուսավորվածության ցանց է անցկացվելու Գեւորգ Զիրոյան, Մոմճյան, Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցներում:

«Սուբվենցիոն ծրագրով սկսել ենք ասֆալտապատման աշխատանքները Վարդան Մամիկոնյան եւ Երեւանյան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկու փողոցներում միասին վերցրած, ասֆալտապատվելու է 706 գծամետր երկարությամբ ճանապարհ՝ 7035 քմ մակերեսով, բազալտե սալիկներով է պատվելու 1987 քմ մակերես ընդգրկող մայթեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, սկսել ենք քաղաքի գործող բոլոր չորս մանկապարտեզների դռների եւ լուսամուտների նորացման աշխատանքները: Տեղադրվելու է 354,41 քմ մակերես ընդգրկող եվրալուսամուտ, 12,6 քմ մետաղական, 7,92 քմ մետաղապլաստե դռներ:

Ծրագրի ընդհանուր արժեքի 65 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Երրորդ սուբվենցիոն ծրագրով լուսավորվածության ցանց ենք կառուցելու քաղաքի չորս փողոցում՝ շուրջ 4 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 34 միլիոն 482 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Բոլոր ծրագրերը կավարտենք այս տարվա ընթացքում»,-հավաստեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը