Հասարակական

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արձակուրդից վերադառնալուց հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի մարզպետների հետ:

Հետաքրքրվեցի ներմարզային երթուղային ցանցի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով` հանձնարարելով կարճ ժամակահատվածում ուսումնասիրել կանոնավոր երթուղային ցանց չունեցող համայնքներում ուղևորահոսքերի ծավալները , ինչպես նաև դիտարկել խոշորացված համայնքներում ուղևորափոխադրումները կազմակերպելու հնարավորությունն ու առկա ռեսուրսները

Արձանագրվեց, որ այս տարի նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 14,8 տոկոս աճ:

Ամփոփվել են սուբվենցիայի հաստատված հայտերի արդյունքները: 2019թ հավանության է արժանացել ընդհանուր 23,76 մրդ դրամ արժողությամբ 483 ծրագրային հայտ, որոնց մեջ աննախադեպ մեծ թիվ են կազմում ներհամայնքային ասֆալտապատմանծրագրերը:

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում նախատեսվող տոնական միջոցառումներին ընդառաջ հանձնարարեցի ապահովել մարզերիպատշաճ ներկայացվածությունը: Այդ օրը Հայաստանի մարզերը կներկայանան իրենց հարուստ պատմամշակութային ավանդույթներով ու կոլորիտով, և որպես տարբերվող ատրիբուտ յուրաքանչյուր մարզ կցուցադրի իր տարածաշրջանին բնորոշ ազգային տարազը»,- գրել է Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում