Life

ԱՄՆ-ում արհեստականորեն բեղմնավորված սպիտակ ռնգեղջյուր Է ծնվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում արհեստականորեն բեղմնավորված սպիտակ ռնգեղջյուր Է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի կենդանաբանական այգում ծնվել Է Հյուսիսային Ամերիկայում առաջին հարավային սպիտակ ռնգեջյուրն՝ արհեստական բեղմնավորման միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մասնագետներն ասում են, որ դա կարեւոր քայլ Է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Աշխարհում դրանցից մնացել են ընդամենը երկուսը, եւ դրանք Էգեր են:

Այդ տեսակի վերջին արուն սատկել Է մեկ տարի առաջ: Հարավային ռնգեղջուրներից մնացել Է շուրջ 18 հազարը, սակայն դրանց պոպուլյացիան նույնպես շեշտակիորեն կրճատվում Է որսագողության պատճառով:

Գիտնականները հուսով են, որ Վիկտորյա ռնգեղջյուրը կդառնա հարավային սպիտակ ռնգեղջյուրների վեց փոխնակ մայրերից մեկը, որոնք առաջիկա 10 – 20 տարում կկարողանան իրենց մեջ կրել եւ կերակրել հյուսիսային սպիտակ ռնգեղջույրների ձագերին, որոնք բեղմնավորված կլինեն փորձանոթներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում