Life

Մեծ Բրիտանիայում երկու շուն օգնել են քաղցկեղ հայտնաբերելու իրենց տիրուհիների մոտ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում երկու շուն օգնել են քաղցկեղ հայտնաբերելու իրենց տիրուհիների մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում շները հոտով օգնել են քացկեղ ախտորոշելու իրենց երկու տիրուհիների մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mirror թերթը: Լոնդոնցի Էմմա Սմիթը տղաների համար սթաֆորդշիրյան բուլտերիերի ձագ Է վերցրել, որին Չառլի են կոչել: Մի քան ամիս անց շունն սկսել Է իրեն տարօրինակ պահել. ցատկոտել եւ հոտոտել Սմթի աջ կուրծքը:

Սկզբում կինը կարծել Է, թե իր շապիկից կերակրի հոտ Է գալիս, սակայն Չառլին շարունակել Է նրան հոտոտել մի քանի ամիս: Կինն սկսել Է կասկածել, որ կենդանին ցանկանում Է իրեն ինչ-որ բան հայտնել: Շոշափելով աջ կուրծքը՝ նա կոշտացում Է հայտնաբերել: Շան շնորհիվ Սմիթը դիմել Է բժիշկների, որոնք նրա մոտ կրծագեղձի քաղցկեղ են գտել: Բուժումը հաջող Է անցել, եւ բժիշկները նշել են, որ եթե նա ավելի ուշ դիմեր, ամեն ինչ կարող Էր զգալիորեն ավելի վատ լինել:

Բժիշկ Քլեր Գեստը պատմել Է իր լաբրադոր Դեյզիի մասին: Շունը, հոտոտելով մարդկանց, օգնել Է հայտնաբերելու քաղցկեղի ավելի քան 550 դեպք բժիշկ-շների բարեգործական ծրագրի շրջանակներում: Գեստը նախագիծն ստեղծել Է այն բանից հետո, երբ Դեյզին իր մոտ ուռուցքային հիվանդություն գտավ: Այն ժամանակ կինը հոգեբան Էր աշխատում եւ մանագիտացել Էր մարդկանց եւ շների փոխգործակցության ուսումնասիրության բնագավառում, հաղորդել Է Life-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում