ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաևներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին:

Նրանքհամակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտությանբարձրացումըչափազանց կարևոր է:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ:

Հայերեն Français

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան