Թեհրանն Էսկադրային ականակիր Է ուղարկել Ադենի ծոց իրանական նավերի պաշտպանության համար
1 րոպեի ընթերցում
![Թեհրանն Էսկադրային ականակիր Է ուղարկել Ադենի ծոց իրանական նավերի պաշտպանության համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985922.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր Է ուղարկել Ադենի ծոց: Այդ մասին, ինչպես օգոստոսի 26-ին հաղորդել Է IRNA գործակալությունը, հայտնել Է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Էսկադրային ականակիրն ուղարկվում Է օժանդակ նավի եւ ուղղաթիռակրի ուղեկցությամբ», նշել Է Սայարին: Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն Է Իրանի նավերի համար»: «Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի եւ Օմանի ծոցերում»,- հավելել Է դերծովակալը:
Օգոստոսի 25-ին Սայարին հայտարարել Է, որ վերջին ժամանակներս Իրանի զինված ուժերն Ադենի ծոցում եւ Կարմիր ծովում ապահովել են 5-ից մինչեւ 6 հազար՝ նավարկության միջոցների ուղեկցումը եւ պատրաստ են այդ խնդիրը հաջողությամբ կատարել աշխարհի ցանկացած կետում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: