Միջուկային գործարքով հանձնառությունների կրճատումը բացում Է դիվանագիտության ճանապարհը. Ռոուհանի
1 րոպեի ընթերցում
![Միջուկային գործարքով հանձնառությունների կրճատումը բացում Է դիվանագիտության ճանապարհը. Ռոուհանի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985910.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն Է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչու՞ ենք մենք դա անում: Որպեսզի հնարավորություն տանք դվիանագիտությանը, քաղաքական գործընթացին եւ բանակցություններին»,- ասել Է Ռոուհանին՝ մեկնաբանելով Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կրճատումը եւ համաձայնագրի մյուս մասնակիցներին երկամսյա ժամկետի տրամադրումը: Ըստ որում, ինչպես նշվում Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում, նա ընդգծել Է, որ «մեկ տարի առաջ Թեհրանի դեմ սահմանվել են ամենախիստ տնտեսական պատժամիջոցները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: