Բրիտանացի զույգը 5 մլն ֆունտ արժողությամբ գանձ Է գտել դաշտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊ ՐԵՍ: Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել Է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DailуMail -ը:

Այդ երջանիկներն են՝ Ադամ Սթեյփլսը եւ Լիզա Գրեյսը, որոնք խոստովանել են, որ նման գտածոներ սոսկ մեկ անգամ են լինում կյանքում: Հաղորդվում Է, որ գանձը հայտնաբերվել Է տակավին յոթ ամիս առաջ եւ այդ ամբողջ ժամանակ փորձաքննության Է ենթարկվել Լոնդոնի թանգարաններից մեկում:

Մասնագետների զննումից հետո պարզվել Է, որ 2571 արծաթե մետաղադրամները պատկանում են Հարոլդ Բ Գոդվինոս թագավորի կառավարման շրջանին, որը գահն զբաղեցրել Է 1066 թվականին ընդամենն ինն ամիս, ինչը դրանց առանձնահատուկ պատմական արժեք Է տալիս:

Փորձագետների գնահատումներով՝ գտնված մետաղադրամներից յուրաքանչյուրի արժեքը կարող Է կազմել հազարից մինչեւ հինգ հազար ֆունտ ստեռլինգ: Եթե գտնված գանձը կարեւոր ճանաչվի թանգարանի համար, ապա հենց թանգարանը կվճարի սահմանված գումարը զույգին, ինչպես նաեւ հողամասի սեփանատրիոջը: Եթե ոչ՝ նրանք իրեք կարող են այն վաճառել աճուրդում:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին