Պաշտոնական

Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է զինվորական կոչումը

1 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է զինվորական կոչումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին 2002 թվականի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002թ. հուլիսի 22-ի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում