Միջազգային

Կալիֆոռնիայում արագընթաց տրամվայը դուրս Է ընկել ռելսերից. Los Angeles Times

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում արագընթաց տրամվայը դուրս Է ընկել ռելսերից. Los Angeles Times

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 27 մարդ Է տուժել լույս օգոստոսի 23-ի գիշերը Կալիֆոռնիայի նահանգի Սակրամենտո քաղաքում ռելսերից արագընթաց տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Los Angeles Times թերթը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 21:43-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ին 05:43-ին): Փրկարար գործողությանը մասնակցել Է 40 հրշեջ: Վթարի պատճառների վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում