Գեղարքունիքում ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 13 տարի է, ինչ «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր ֆրանսերենի դասավանդումն իրականացվում է ավագ տարիքի դպրոցականների շրջանում, որի նպատակն է՝ աշակերտներին կողմնորոշել դեպի ֆրանսերենը բարձրագույն կրթության ընթացքում , ինչպես նաեւ ծանոթացնել ֆրանսիական մշակույթին ու պատմությանը:

Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում դասընթացները անցկացվել են Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են դպրոցականներ, չափահաս տարիքի մարդիկ Գավառ քաղաքից եւ շրջակա համայնքներից: Ուսանողների թիվը եղել է 140՝ տեղաբաշխված տարբերմակարդակների մի քանի խմբերում, 160 ժամ ընդհանուր ժամաքանակով: Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր, օրական 3,5 ժամ տևողությամբ:

Օգոստոսի 21-ին կայացավ ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացի մասնակիցների ավարտական հաշվետու համերգը, որի ընթացքում սովորողները կատարեցին մի շարք երգեր ֆրանսերեն լեզվով: Հաշվետու միջոցառմանը հրավիրված էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի միաժամանակ երեք առանցք՝ ֆրանսախոսություն, տուրիզմ, առողջապահություն, որոնց շրջանակներում փորձ է արվում ավելի խորացնել գործունեությունը, դրանով՝ նպաստելով երկու կողմերի համագործակցության առավել ընդլայնմանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը ողջունել է ծրագրի ղեկավարներին, դասընթացավարներին եւ դասընթացի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի երիտասարդների, ինչպես նաեւ դպրոցահասակների համար՝ օտար լեզուներ սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ այն խորացնելու առումով:

«Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ Գեղարքունիքի մարզում նման ծրագիր իրականացնելու համար: Իսկապես այս համագործակցության հիմքը, որ վաղուց դրվել է երկու մարզերի միջեւ, շատ արդյունավետ է, եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ տարեցտարի այն ավելի է ամրապնդվում: Այս տարի մենք կթարմացնենք այն հուշագիրը, որն առկա է մեր եւ Իզերի դեպարտամենտի միջեւ եւ կաշխատենք, որպեսզի համագործակցության ոլորտներն ընդլայնվեն: Յուրաքանչյուր օտար լեզու սովորելը մեր կյանքում մեծ դերակատարություն է ունենում, սովորողների առջեւ բացելով նոր հեռանկարներ: Ֆրանսերեն լեզուն հասարակ լեզու չի, եւ ես շատ ուրախ եմ, որ այսքան սաներ արդեն կարողանում են տիրապետել ֆրանսերեն լեզվին: Ես վստահ կարող եմ ասել, որ մեր երեխաները գործուն մասնակցություն ունեն Գեղարքունիք-Իզեր համագործակցության մեջ»,- իր խոսքում նշել է մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական վկայականներ: Ֆրանսերեն լեզվի ուսուցման հետ կապված ծախսերը հոգում են Գեղարքունիքի մարզպետարանը եւ Իզերի դեպարտամենտալ խորհուրդը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ